Սերգեյ Լավրովը շորտերով հյուրանոցի պատշգամբում իր հոսպիտալացման լուրերի ֆոնին․ տեսանյութ


Այսօր ժամեր շարունակ մամուլը գրում էր Սերգեյ Լավրովը հոսպիտալացման մասին։ Բանն այն է, որ Լավրովը ժամանել էր Բալի և ժամանումից որոշ ժամանակ անց սկսեցին տարածվել այն լուրեը, որ ռուս պաշտոնյան հոսպիտալացվել է։

Եվ ահա Մարիա Զախարովան համացանցային հարթակում մի հոլովակ է հանրայնացնում, որտեղ հստակորեն երևում է՝ Սերգեյ Լավրովը նստած է իր հյուրանոցի համարի պատշգաբում և ընդհանրապես վատառողջ տեսք չունի, նա ընկղմված էր լիարժեք հանգստի մեջ։

Տեսանյութում դիտարկմանը, որ բոլոր թերթերը գրում են իր հոսպիտալացման մասին, Լավրովը պատասխանում է՝ նման բաներ հաճախ են տեղի ունենում և դա ինչ-որ խաղ է քաղաքականության մեջ։

Լավրովն այդ պահին կրում էր շորտեր և վայելում հանգիստը։ ՌԴ պաշտոնյան նշել է նաև, որ Ռուսասատանի նախագահի մասին տարիներով գրում են, որ նա հիվանդ է։

Տեսանյութն առաջարկում ենք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!