Գարիկ Պապոյանի կինը՝ Մարիաննան, համացանցային տիրույթում ակտիվ է։ Երեք երեխաների մայրը մասնագիտական աշխատանքով չի զբաղվում, սակայն օրն այնքան լեցուն ու հետաքրքրական է կազմակերպում, որ ժամանակը չի բավականացնում։

Մարիաննան զբաղվում է երեք դուստրերի դաստիարակությամբ և խնամքով։ Գարիկի և Մարիաննայի երրորդ դուստրը մի քանի ամսական է և մայրիկը հաճախ է նշում, որ հազիվ է հասցնում օրվա նախատեսված գործերը։

Նա բլոգերությամբ է զբաղում և սիրով ցույց է տալիս իր հեղինակային ուտեստները, որոնք բացառապես բուսական ծագման են։

Գարիկի ընտանիքի հրաժարվել է կենսդանական ծագման սննդից և առողջ ապրելակերպ է վարում։ Այս անգամ Մարիաննան հետևորդներին ներկայացել է անչափ գեղեցիկ և ոճային կերպարով, որին կից գրել է․ «Երջանիկ պահերը պետք է ֆիքսել։

Կյանքն անկանխատեսելի է․ երբ պլանավորում ես լիաթոք ուրախանալ, հանկարծ մի բան «կիսատ» է ստացվում, իսկ երբեմն «սովորականդ» անսպասելիորեն վերածվում է ամենահիշարժանի և ամենաերջանիկի։

Սա իմ կյանքի սպասված ու երջանիկ օրվանից հատված է, երբ շպարս կապ չունի դեմքիս գեղեցիկ արտահայտության հետ, այդ իմ ներքին գեղեցիկ էմոցիաներն են դրոշմվել դեմքիս»։