Ինչպես հայտնի է, Խաբարովսկում մարդաշատ ցույցեր են տեղի ունենում: Վերջերս ցույցերը բավականին բուռն դրսևորումներ են ստացել: Հայտնի է, որ կшլшնшվnրվել է նահանգապետը՝ Սերգեյ Ֆուրգալը:
Սերգեյ Ֆուրգալի ձերբակալության ընթացքն ու հանգամանքները լուսաբանող բլոգերը՝ Ալեքսեյը, ևս ձերբակալվել է: Նա հայկական հեղափոխության օրերին Հայաստանում էր և լուսաբանում էր ընթացքը: Սակայն ինչն է առավել ուշագրավ: Բլոգերի հագին եղել է հայկական շապիկ՝ հայերենով գրաված՝ «Դուխով»:
Նրա փաստաբան Վիտալի Տուխտան որոշակի մանրամասներ է հայտնել նրան առաջադրված մեղադրանքի մասին. նրան մեղադրում են ցույցերի ժամանակ սահմանված կանոնները խախտելու մեջ:
Նշենք, որ բլոգերը դեռ չորս տարի առաջ իշխանական թևի գործադրած մշտական ճնշումների պատճառով ընտանիքի հետ հեռացել էր երկրից, բայյց անցյալ տարի կրկին վերադարձել էր:
Բլոգերն իր ձերբակալման պահը նկարահանել և տեղադրել է յութուբում, որն էլ մենք ներկայացնում ենք ստորև: Տեսանյութում երևում է, թե ինչես են ոստիկանական ներկայացուցիչներըը երկար զրուցում նրա հետ, որից հետո նրան խաղաղ ուղեկցում են ոստիկանական բաժանմունք: