Այսօր առաջարկում ենք յուրօրինակ բաղադրատոմս, որն անչափ հարմար է ամառային սեղանին։ Կոչվում է «Ռատատույ»։ Ունի պատրաստման հեշտ գործընթաց, համեղ է և որ պակաս կարևոր չէ՝ անչափ գեղեցիկ տեսք ունի և համոզված եղեք զարդարելու է ձեր սեղանը։
Թե՛ որպես առանձին ուտեստ, թե՛ որպես խավարտ մսի հետ՝ շատ հարմար է: Անհրաժեշտ է, որպեսզի բանջարեղենը լինի նույն տրամաչափի՝ համաչափ դասավորելու նպատակով։ Անհրաժեշտ է՝
Սոուսի համար՝
Բուսայուղ — 2 ճ․գ․
Սխտոր — 1 ատամիկ
Սոխ — 1 հ․
Գազար — 1 հ․՝ փոքր
Կտրատած նեխուր՝ ըստ ճաշակի
Լոլիկը սեփական հյութով — 3 հ․
Տոմատի մածուկ — 1 ճ․գ․
Աղ, սև պղպեղ և չորացրած ռեհան՝ ըստ ճաշակի
Բանջարեղենը՝
Սմբուկ — 2 հ․
Դդմիկ — 2 հ․
Լոլիկ — 3-4 հ․
Աղ, բուսայուղ՝ ըստ ճաշակի
Սոուսը եփել, լցնել հրակայուն տարայի մեջ: Խիտ ձևով դասավորել բանջարեղենը, ինչպես պատկերված է լուսանկարում: Ավելացնել աղ և ձիթապտղի յուղ, ապա ծածկել փայլաթիթեղով և 40-50 ր․ դնել 200 աստիճան տաքացված ջեռոց:
Առաջին կես ժամը եփել ծածկած, հետո բացել, որ բանջարեղենը մի քիչ կարմրի: