Ջենիֆեր Լոպեսը դարձավ 51 տարեկան


Այսօր ամենաերիտասարդ մնացող արտիստներից մեկի ծննդյան օրն է։ Դժվար է հավատալ, որ Ջեյ Լոն 51 տարեկան է։ Նա սպորտային կառուցվածքի, խնամված մարմնի ու դեմքի չափանիշ է։

Իհարկե դա քրտնաջան աշխատանքի արդյունք է, ամենօրյա սպորտային վարժանքների, պարի, ակտիվ առօրյայի շնորհիվ է, որ 51-ամյա Ջեյ Լոն չի ծերանում ու հակառակը՝ ավելի է գեղեցկանում ու երիտասարդանում։ Համերգներին նա այնքան կենսունակ է, որ թվում է , թե մի քանի անձ է իր մեջ ապրում ու բոլորը իրեն էներգիա են սնուցում։

Ջենիֆերը խոստովանում է, որ չկա օր, երբ ինքը որևէ վարժանք չանի ու չմտածի իր մարմնի մասին։ Ջենիֆերը բազում հիթեր ունի իր կենսագրության մեջ, բայց նաև ֆիլմային պատմություն ունի, ու որպես դերասանուհի ևս շատ հաջողակ է։ Բազմաշնորհ Ջենիֆերը ինքնաստեղծման ու կայացման մեծ ճանապարհ է անցել, ու դա արել է քրտնաջան աշխատանքի շնորհիվ։

Նրա անձը մոտիվացնող է շատ կանանց համար, որպես կին, ով հաղթում է ծերության նշաններին ու դա չի անում պլաստիկ վիրահատությունների միջոցով, այլ սեփական աշխատանքի։


Понравилась статья? Поделиться с друзьями: