Այս տնական ջեմով թխվածքը հազար անգամ ավելի համեղ է, քան խանութինը: Խմորը շատ նուրբ, փխրուն եւ միաժամանակ թեթեւ է: Միջուկի համար կարող եք օգտագործել ցանկացած ջեմ կամ տնական մարմելադ:
Բաղադրիչներ խմորի համար՝
— կաթնաշոռ- 400 գ
— ալյուր — 1.5-2 բաժակ
— շաքարավազ — 100 գ
— կարագ (մարգարին) — 50 գ
— ձու — 1 հատ
— թթվասեր — 1 ճաշի գդալ
— խմորի փխրեցուցիչ- 11 գ
— վանիլային շաքար — 1 փաթեթ
Միջուկի համար`300 գրամ ջեմ
Պատրաստման եղանակը՝
Կարագը խառնել շաքարով, ավելացնել կաթնաշոռ, ձու, թթվասեր, վանիլին եւ փխրեցուցիչ: Այնուհետեւ ավելացնել ալյուր եւ հունցել փափուկ խմոր: Խմորը բարակ շերտով գրդնակել եւ կտրել այն եռանկյուններով:
Յուրաքանչյուր եռանկյունի վրա մի կտոր մարմելադ կամ ջեմ տեղադրել, փաթաթել գլանակի նման լայնից դեպի նեղ մասը:
Շարել յուղապատած տապակի վրա 7 թխել 180 աստիճանում, մինչև դարչնագույն: Վերջում շաղ տալ շաքարի փոշի:
Բարի ախորժակ: