Հայկական խոհանոցի ավանդականուտեստներն անկրկնելի են, համեղ, հագեցնող և օգտակար։ Կորկոտը հայկական խոհանոցում հաճախ օգտագործվող մթերք է, որը հանդիպում է տարատեսդակ ուտեստներում։
Այսօր ներկայացնում ենք Ջավախքի կորկոտ, որն իր բաղադրությամբ տարբեր է դասական կորկոտից:
Առաջարկում ենք պատրաստել հետևյալ մթերքները՝
500 գ գառան կամ տավարի խաշած միս
200 գ ցորենի ձավար (նախապես թրջած)
1 գազար
1 ճ/գ տոմատ
1 աղացած լոլիկ կամ լեչո
1 գլուխ սոխ
1 լ մսի արգանակ
չորացրած ռեհան, սև պղպեղ, աղ։
Այժմ պատրաստման մասին․ կաթսայի մեջ տապակել սոխը և մանր կտրատած գազարը: Ավելացնել լոլիկը և տոմատը, խաշած ոսկրահան արված միսը, 1 օր առաջ թրջած ձավարը, արգանակը և եփել մոտ 1 ժ մինչ ձավարը լավ կեփվի: Վերջում ավելացնել չորացրած ռեհան, այն յուրահատուկ համ և բույր կհաղորդի ապուրին:
Պատրաստ է, կարող եք վայելել անչափ համեղ, սննդարար և ցուրտ եղանակին ջերմացնող թանձր ապուրը: Բաղադրատոմսը պատկանում է Տաթևիկ Թորոսյանին։ Պատրաստման մանրամասները՝ կից տեսանյութում