Ինչպես ասում է ժողովրդական ասացվածքը՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում։ Եվ ահա հենց այսպես է եղել Արսեն Սաֆարյանի և նրա դստեր դեպքում։ Ինչպես պարզ է դառնում՝ սիրված երգչի դուստրը ժառանգել է տաղանդավոր հայրիկի գեները։

Էլեն Սաֆարյանը հրաշալի երգում է, սակայն այդ մասին ո՛չ Էլենը և ո՛չ էլ Արսենը երբեք չեն խոսել։ Եվ ահա Հայ երգիչ երաժշտական նախագծում բեմ բարձրացավ Էլենը և հիացրեց բոլորին՝ հեռուստադիտողին, հանդիսատեսին և ժյուրիի կազմին։

Քսանամյա աղջնակը ուսանող է։ Նա սովորում է երկրորդ կուրսում՝ ուսումնասիրում է եվրոպական լեզուներ ԵՊՀ-ում։

Իր խոսքում Էլենը նշում է, որ ինչ-որ վախ իրեն միշտ ետ է պահել բեմից, սակայն այժմ, երբ քիչ, թե շատ հաղթահարված են վախերը, նա բեմում է։

Էլենը ցանկանում է անպայման արտիստ դառնալ։ Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ կարող եք հիանալ Էլեն Սաֆարյանի կատարումով։