Հեռուստադիտողը Պոնչին սովոր է տեսնել էկրանից այն կողմ կամ բեմի վրա։ Հումորային այս դերասանն անչափ սիրվել է հանդիսատեսի կողմից և շարունակում է մնալ բեմում։

Նա հիմնականում ըննդգրկված է հումորային նախագծերում։ Հեռուստադիտողը հնարավորություն է ունեցել հումորիստին տեսնել նաև ֆիլմերում և տեսահոլովակներում։

Պոնչը նոր երգի պրեմիերա է ներկայացրել։ Երգի ասպարեզում Պոնչն առաջին անգմա չէ։ Այս անգամ դերասանը հանդես է եկել Հովիկ Արշակյանի հետ համատեղ։ Նրանք ներկայացրել են զուգերգ, որը կոչվում է «Մի քիչ»։

Պոնչը կատարում է ռեփային հատվածը։ Այն հումորային չէ և յուրօրինակ ճշմարտություն է պարունակում իր մեջ։ Երաժշտության հեղինակը Հովիկ Արշակյանն է, իսկ բառերը հեղինակել է հենց Պոնչը։

«Սուտը՝ շատ, ջինջը՝ քիչ, ժպիտներ՝ մի քիչ մի քիչ, թուղթ գրիչ՝ ավերիչ, հույս ու լույս՝ մի քիչ մի քիչ, լացը՝ շատ, սրփողը՝ քիչ, կաթիլներ՝ մի քիչ մի քիչ, ցուրտը՝ շատ, արևը՝ քիչ, տաք սրտեր՝ մի քիչ մի քիչ»,- հնչում են երգի բառերում։ Այն առաջարկում են լսել վարը։