Վերջին 2 օրերի անդադար քննարկվող թեման ՀՀ միջպետական ճանապարհի փակ լինելն էր Ադրբեջանի կողմից։ Հակառակորդ երկիրը 2 օր շարունակ փակ պահեց այն՝ առանց որևիցե հիմքի։

Արտակարգ իրադարձությանն անդրադարձան բազմաթիվ քաղաքագետներ, փորձագետներ և հասարակության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Ստեփան Դանիելյանը նույնպես գրառում կատարեց ճանապարհի բացվելուց անմիջապես հետո։ Նա նշել է, որ քչերն են հասկացել, թե իրականում ինչու փակվեց, ապա բացվեց միջպետական ճանապարհը։

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը պահանջ էր դրել Հայաստանի առջև, որպեսզի այդ ճանապարհի 21 կմ-ը ճանաչվի որպես Ադրբեջանի տարածք։

Պահանջը բավարարվեց․ ՀՀ վարչապետը Կառավարության նիստի ժամանակ իր խոսքում նշեց, որ այդ ճանապարհի 21 կմ-ը, ինչպես նաև երկու գյուղեր (դրանք այն գյուղերն են, որոնց մասին երեկվանից խոսվում է և նշվում, որ Փաշինյանն իր խոսքում այդ գյուղերն անվանել է ադրբեջանական անվանումներով) ադրբեջանական տարածքներ են։ Հայտարարությունից հետո ճանապարհը բացվեց։

Քչերը հասկացան, բայց և ակնհայտ է և պարզ, որ տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանազատում և սահմանագծում։