Գաթան համարվել է հայկական սեղանի զարդը, որը կարծես ընտանիքի միասնականության խորհրդանիշ լինի։ Այն երեկոները ստիպում է հավաքվել ընտանիքին մեկ սեղանի շուրջ՝ համտեսելու և վայելելու ջերմ մթնոլորտը։
Արցախյան գաթան, եթե պատրաստված է ճիշտ բաղադրատոմսով, անմահական է։ Պատրաստեք այն վարը ներկայացված մեթոդով և համից չեք կշտանա։
Ձեզ անհրաժեշտ կլինի՝
Միջուկ (խորիզ)՝
Հալեցրած սերուցքային կարագ — 150 գ
Շաքարավազ — 130 գ
Վանիլին — 1 թ․գ․
Ալյուր — 220-230 գ
Խմոր՝
Կաթ — 170 մլ
Խմորիչ — 20 գ
Հավկիթ — 2 հ․ (որից մեկի դեղնուցը վրան քսելու համար է)
Սերուցքային կարագ — 80 գ
Շաքարավազ — 120 գ
Մեկ պտղունց աղ
Վանիլին — 1 թ․ գ․
Ալյուր — 600 գ
Բուսայուղ — 1 ճ․ գ․
Տաք կաթի (40 աստիճան) մեջ լցնել խմորիչը, շաաքարավազի ընդհանուր քանակից 1 թ․ գ․ շաքարավազ։ Խառնել մինչ բաղադրամասերը կլուծվեն կաթի մեջ և լցնել 4 ճ․ գ․ ալյուր, խառնել, ծածկել, դնել մի կողմ մինչ կբարձրանա։Մեկ այլ տարայում փափկեցված կարագի վրա լցնել շաքարավազ, ապա խառնել, 1 հավկիթ, շարունակել խառնել այնքան , մինչ շաքարավազը կլուծվի։
Այս և խմորիչային զանգվածներհը միախառնել, որից հետո լցնել ալյուրը։ Ստանալ խմոր․ այն պիտի ստացվի ոչ շատ փափուկ և ոչ այնքան էլ ձիգ։ Պատրաստման ընթացքում լցնել բուսայուղը, թողնել խմորը 40 ր․ բարձրանա։ Այնուհետև սեղանը պատել բուսայուղով, խմորը բաժանել վեց մասի, յուրաքանչյուրը գնդել և ծածկել տասը րոպե հանգստանա։
Խորիզի համար նախատեսված բաղադրամասերը միախառնել և ձեռքերի օգնությամբ ստանալ փշրանքներ։ Այնուհետև հասունացած խմորը գրտնակով բացել շրջանաձև , մեջտեղում առատ խորիզ դնել և փակելով խմորը եզրերից՝ բերել գնդի տեսքի, պատել դեղնուցով, պատառաքաղով նախշեր ստանալ և թխել 190 աստիճան տաք ջեռոցում՝ մինչ կկարմրի։