Պատերազմի մասնակից Արսենի և Մարիամի սպասված հրաշքը՝ Գnռը, լույս աշխահ է եկել և մեծ երջանկություն բերել իր հետ. լուսանկարներ


Հերոսները միայն պատերազմի դաշտում չեն հերոս, այլ նաև կյանքում։ Նրանք հերոսաբար շարունակում են ապրել, պայքարել՝ մշտապես կրելով պատերազմի հետքն իրենց մարմնին և հոգում։

Եվ ամեն օր հայելին հիշեցնում է այն։ Պայքարողի իրական տեսակ են և օրինակ։ Քառասունչորսօրյա պատերազմի հերոս Արսենը հանուն հայրենիքի պայքար է մղել։ Մեր կողքին ապրող, արարող հերոսը կյանքում էլ հերոս է։

Նա ամուսնացել է Մարիամի հետ։ Զույգի հարսանյաց կադրերն արդեն հասցրել էին ողողել համացանցը։ Օգտատերերն անչափ ուրախ էին զույգի միությամբ և անդադար մաղթանքներ և ջերմ խոսքեր էին հղում նրանց։

Այսօր նրանց կյանքում կրկին երջանիկ և նվիրական պահեր են։ Մարիամը և Արսենը ապրում են կյանքի ամենանվիրական զգացումներից մեկը․ նրանք ծնողներն են արդեն և վայելում են ծնող լինելու բերկրանքը։

Լույս աշխարհ է եկել նրանց առաջնեկը․ նրանք որդի են ունեցել, ում շնորհել են Գոռ անունը։ Գոռին մաղթում ենք առողջ ու խաղաղ մանկություն իր երջանիկ ընտանիքում, որի «մեղավորը» հենց ինքն է՝ փոքրիկ հրաշքը։ Նյութին կից սիրով ներկայացնում ենք մի քանի լուսանկարներ, որոնք ակամայից ժպիտ են պարգևում և վարակում հերոսի երջանկությամբ։


Понравилась статья? Поделиться с друзьями: