Հայկական շոու բիզնեսի ասպարեզ է մուտք գործել նոր անուն ու կերպար: Դեռ ամիսներ առաջ համացանցային հրապարակումներից հայտնի դարձած Արուսիկն հիմա արդեն ունի իր երգն ու տեսահոլովակը:
Նա, ինչպես շատերին է հայտնի, Գևորգ Պետրոսյանի դուստրն է: Նրանք նույնիսկ միասին զուգերգերով են հանդես գալիս հարսանեկան մտերմիկ միջավայրերում:
Արուսիկի նոր երգի երաժշտությունը հեղինակել է Գուրո Գասպարյանը, իսկ խոսքերը Սենչը: Երգչուհին խուսափել է անձամբ երևալ տեսահոլովակում, սակայն ռեժիսորի պնդմամբ այնուամենայնիվ երևացել է:
Նա պատմում է, որ բավականին թեթև ու հեշտ է անցել տեսահոլովակի իր բաժին նկարահանման մեկ օրը, իսկ արդյունքը գոհացնում է իրեն: Երգը սիրո, կարոտի ու հավատարմության մասին է:
Երգը վերնագրված է «Իմը կմնաս»: Այն յուրհատուկ սիրո խոստովանություն է: Տեսահոլովակում հանդես եկած դերասաններն են Հրանտ Միքայելյանն ու Անիտա Ամիրաղյանը:
Տեսահոլովակի ռեժիսորը Հովհաննես Ղազարյանն է:
Տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել մայիսի 14-ին: Այն կարող եք վայելել ստորև: