«‎Չմեռա դեսպան էլ դարձա․․․»․ Եգոր Գլումովի աշխատանքային նոր ձեռքբերումը


Գոռ Գրիգորյանը, ով ճանաչված ռադիոհաղորդավար է և սիրված դեմք ռադիոյի ոլորտում, առավել հայտնի է Եգոր Գլումով անվամբ։

Գլումովը համացանցում նույնպես ակտիվ է և երբեմն ընտանեկան ուշագրավ դրվագներ է հանրայնացնում և ցույց տալիս ընտանեկան ժամանցը և պատմում ընտանիքի անդամների մասին։ Այս անգամ հաղորդավարը հետևորդներին և ընկերներին տեղեկացրել է աշխատանքային իր նոր ձեռքբերման մասին։

Եգոր Գլումովին շմորհվել է դեսպանի կոչում։ Դա ռադիոհաղարդավարության ոլորտին վերաբերող մի նոր աստիճան է, որով Գլումովը հպարտացել է։ Այս մասին նրա կողմից հանրայնացված լուսակարը ներկայացնում ենք նյութին կից։

Իսկ լուսանկարին կից նա գրել է․ «‎Չմեռա «դեսպան էլ» դարձա»‎‎։ Մեկնաբանություններում կարելի է հանդիպել բազմաթիվ անկեծ շնորհավորանքների, անգամ եղել են օգտատերեր, ովքեր հումորային գրառումներ են կատարել և Գլումովից խնդրել օգնել «վիզաների» հարցում։

Մենք նույնպես շնորհավորում ենք ռադիոհաղորդավարին և նորանոր բարձունքներ մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!