Չամիչով բիսկվիթ․ արագ, հեշտ և աննկարագրելի համեղ


Եթե ցանկանում եք թեյը կամ սուրճն ավելի համեղ ու քաղցր դարձնել, ապա առաջարկում ենք հետևել մեզ և ստեղծել իդեալական թեյախմություն, իսկ սուրճի սիրահարները կարող են պատրաստել սուրճի սեղան։

Այս նյութում ներկայացնելու ենք սովորական բիսկվիթի բաղադրատոմս, որը փոքր-ինչ տարբերվում է այլ բաղադրատոմսերից։ Այն դյուրին է պատրաստելը և ստացվում է շատ կարճ ժամանակամիջոցում։

Եվ այսպես, այն պատրաստելու համար նախապատրաստեք հետևյալ մթերքները՝

2 հ․ հավկիթ

250 մլ կեֆիր

200 գ շաքարավազ

1 թ/գ սոդա

1 լիքը ճ/գ կակաո

Կես սուրճի բաժակ բուսայուղ

Վանիլին

300 գ ալյուր

Մի բուռ չամիչ (ըստ ճաշակի)

Եվ այսպես, հավկիթները շաքարավազի հետ հարելուց հետո միացնել սենյակային ջերմաստիչանի կեֆիրը, այնուհետև հավելել մաղով անցկացված ալյուրը, սոդան, կակաոն և վանիլինը։ Այս ամենը միախառնել, ստանալ համասեռ զանգված, այնուհետև հավելել բուսայուղը և չամիչը։

Չամիչն անհրաժեշտ է նախապես թաթախել ալյուրի մեջ, կրկին միախառնել և թխել 180С տաքացած ջեռոցում՝ մոտ 30 ր։ Բաղադրատոմսը պատկանում է Տաթևիկ Թորոսյանին։


Понравилась статья? Поделиться с друзьями: