Արևիկ Ուդումյանը շարունակում է համացանցային հարթակում պահպանել իր ակտիվությունը և հետևորդներին ներկայացնել իր ընտանեկան և աշխատանքային անցուդարձն ու կյանքում տեղ գտած կարևորագույն իրադարձությունները։

Հաղորդավարուհին օրինակելի ընտանիք ունի և երբեմն իր հարթակում ներկայացնում է լավ ու երկարատև հարաբերությունների գաղտնիքիների կամ իր՝ դրանց վերաբերյալ ունեցած մոտեցումների մասին։ Նրա ամուսինը պատգամավոր է։ Այս անգամ հաղորդարուհին ամուսնոու հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել և կից գրառման մեջ ներկայացրել, թե ինչպիսին պետք է լինի տղամարդը։

Նշում է, որ նոր հարաբերություններից ոչինչ չի հասկանում և նախընտրում է այդ հարցում լինել հետամնաց, սակայն կողքին ունենալ այն տղամարդուն, որին ունի։

Արևիկ Ուդումյանը մասնավորապես գրել է․ Ես այնքան էլ լավ չեմ հասկանում էս «նոր» հարաբերությունները` հավասարություն, դուռ չբացել կնոջ առջև, ֆիքսված պարտականություններ և այլն։

Ես գիտեմ, որ տղամարդը պետք է լինի հենարան, ուժեղ, ուժ տվող և իրավիճակը վերևից տեսնող ու էս հարցում ուզում եմ միշտ լինել հետամնաց»։