Ուրեմն, այսպես կոչված՝ հակահեղափոխական բանդիտներ, զգուշացնում եմ բազմամիլիոն հայերի անունից. Լիզա Ճաղարյան


Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Էս էլ ասեմ ու գնամ։
Ուրեմն, այսպես կոչված՝ հակահեղափոխական բանդիտներ, զգուշացնում եմ բազմամիլիոն հայերի անունից. եթե մտքներովդ «պուտչ» է անցնում, ականջներիդ օղ արեք՝ երկրորդ անգամ փողոց դուրս եկողները ձեզ այլեւս «թավիշ» չեն դեմ տալու, երանի եք տալու Նիկոլի «առանձնակի դաժանությանը»։
Չասեք՝ զգուշացնող չի եղել։
Հանգիստ վեր ընկեք տեղներդ ու մի կռկռացեք զանազան աղետների մասին. Հայաստանը ու Հայաստանի քաղաքացիները «աղետ» ասելիս միայն ձեզ ու ձեր անիծյալ բանդային են հիշում։
Բարի գիշեր, լույսը բացվի՝ իսագուլովադաշնականման տեռորիստների ձերբակալության մասին ավետիսն էլ հետը։


Понравилась статья? Поделиться с друзьями: