Ուրախալի լուր. Ֆրանսիայում փոխքաղաքապետ է ընտրվել հայազգի թեկնածուն


Հայերը շարունակում են իրենց հաղթարշավը ֆրանսիական քաղաքական դաշտում: Հերթական ուրախալի լուրը ֆրանսիական Կլամար քաղաքից է քիչ առաջ եկել:

Տեղեկություն է հանրայնացվել այն մասին, որ Կլամար քաղաքի փոխքաղաքապետի պաշտոնում առաջադրված թեկնածուներից ընտրվել է հայազգի Սերժ Քեհեայանը: Նա մինչ այդ զբաղեցնում էր այդ պաշտոնը և վերստին վերընտրվել է նույն պաշտոնում:

Այս մասին տեղեկություն է հանրայնացվել մամուլում, մասնավորապես տեղական «Գանձասար» թերթում: Հայտնի է, որ Ս. Քեհեայանը հիսուներկու տարեկան է: Նա ստացել է քաղաքագիտական կրթություն՝ ավարտելով տեղի քաղաքագիտության բարձրագույն ուսումնական հաստատությունը:

Այսպիսով՝ Ս. Քեհեայանը նույն պաշտոնում իրավունք է ստացել պաշտոնավարել ևս վեց տարի: Նշենք, որ նախկինում այդ նույն պաշտոնը զբաղեցրել է նրա հայրը, ով հինգ տարի առաջ է կնքել իր մահկանացուն:

Ֆրանսիական քաղաքականության մեջ բավականին ակտուալ ու հաջողված է հայերի գործունեությունն, ու այդ մասին են վկայում վերջերս ընտրությունների արդյունքում արձանագրված ցուցանիշները:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!