Ուշադրություն. Տիգրան Ավինյանը կարևոր հայտարարություն է տարածել Վարդավառը նշելու մասին


Ինչպես հայտնի է, այս կիրակի հայկական տոնացույցում տոնական օր է՝ Վարդավառն է: Շատերն էին սպասում տոնի անցկացման թույլտվության մասին պաշտոնական հայտարարության, քանի որ այս տարի բոլոր պարագաներում համավարակային իրականությունն իր կանոններն է թելադրում:

Տ. Ավինյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: Նշելով տոնի կարևորությունն ու խորհուրդը հայ ժողովրդի համար, իր ըմբռնումը հայտնելով մարդկանց խանդավառության առիթով՝ պարետը միաժամանակ հորդորում է զերծ մնալ մարդաշատ հավաքներ կազմակերպելուց:

Նա նաև զգուշացնում է, որ այդ օրը հսկողություն է իրականացնելու ոստիկանությունը՝ մարդկանց այցը մարդաշատ վայրեր կամ մարդկային կուտակումները բացառելու համար, քանի որ կա մտավախություն, որ այդ օրվա զգոնության թուլացումը կարող է շեշտակիորեն ազդել համավարակային իրավիճակի վրա՝ կտրուկ բարձրացնելով վարակակիրների թիվը:

Տ. Ավինյանը հիշեցրել է նաև սահմանային իրավիճակը և նշել, որ այդպիսի պայմաններում առավել կարևոր է դառնում թիկունքի ամրությունն ապահովելու հարցը, ինչը կախված է քաղաքացիներից:

Հայտարարության տեքստն ամբողջությամբ՝ կից:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!