Հայկական դեսպանության սոցցանցային պաշտոնական հարթակում նոր նախազգուշական տեղեկություն է հանրայնացվել, որը վերաբերում է առաջիկա թռիչքների տոմսերի ձեռքբերման գործընթացին:
Տեղեկացնելով, որ գործում են տարատեսակ ռուսաստանյան կայքեր, որոնք տոմսային վաճառք են իրականացնում և այժմ օգոստոսի մեկի համար տոմսեր են առաջարկում գնորդներին՝ դեսպանությունը շեշտում է, որ դեռևս չի հստակվել կանոնավոր թռիչքների վերսկսման գործընթացը:
Քանի որ տվյալ գործընթացը դեռևս գտնվում է քննարկումների փուլում՝ դեսպանությունը հայրենիք վերադառնալ ցանկացող քաղաքացիներին խորհուրդ է տալիս ավիատոմսեր ձեռք բերել՝ առաջնորդվելով միմիայն պաշտոնական հայտարարություններով, այլապես ակամա կկանգնեն անցանկալի և անլուծելի խնդրի առաջ:
Դեսպանությունը նաև տեղեկացնում է, որ միառժամանակ կշարունակվեն իրականացվել հատուկ, չարթերային թռիչքներ: Ցամաքային ուղին շարունակում է փակված մնալ, իսկ այն անձիք, ովքեր Հայաստանում չունեն ընտանիքի անդամներ կամ օրենքով բնակության իրավունք, հնարավորություն չեն ունենում մուտք գործել Հայաստան:
Դեսպանության սույն նախազգուշական հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացված է կից: