Ուշադրություն. Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը նոր, խիստ կարևոր հայտարարություն է հրապարակել


Ամիսներ շարունակ հայկական դեսպանությունը կանոնավոր կերպով հավաքագրում էր հայրենիք վերադառնալ ցանկացող քաղաքացիների տվյալներն ու ըստ հրատապության ընդգրկում ընթացիկ չվերթների մեջ՝ հրապարակելով քաղաքացիները անվանացանկը:

Ընդ որում, բոլոր այդ գրանցումները հնարավոր են եղել կազմակերպել ու դասակարգել հատուկ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակի շնորհիվ: Այս եղանակով հարյուրավոր քաղաքացիներ կարողացել են հետ վերադառնալ՝ անցնելով մեկուսացման անհրաժեշտ գործընթացները:

Սակայն դեսպանությունը նոր հայտարարություն է հրապարակել, որում ասվում է, որ այսուհետ դադարեցվում է էլեկտրոնային եղանակով թռիչքի հայտերի ընդունման ընթացակարգը՝ հաշվի առնելով քաղաքացիների անընդհատ աճող թիվը:

Դեսպանությունը նոր որոշումը բացատրում է նաև այն փաստով, որ շատ քաղաքացիներ, գրանցվելով էլեկտրոնային հարթակներում, հետո հրաժարվում են թռիչքից, ինչը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում՝ բարձրացնելով գործընթացի կազմակերպման անարդյունավետությունը:

Հայտարարության մեջ ասվում է, որ մշակվում են լրացուցիչ մեխանիզմներ, որոնց մասին լրացուցիչ հայտարարություն կտարածվի առաջիկայում: Դեսպանության հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!