Ճապոնական «Կիոդո» գործակալությունն անչափ կարևոր տեղեկություն է հայտնել, որն այս պահին արդիական է ողջ աշխարհի համար։ Քովիդային ախտով պատված մոլորակում օրեցօր շատացող միանգամյա օգտագործման բժշկ․ դիմակները շրջապատող միջավայրի աղտոտվելու նոր պատճառ են դառնում։
Աշխարհի տարբեր անկյուններում՝ Ճապոնիայում, Ֆրանսիայում, եվրոպական ուրիշ երկրներում, ապրող բնապահպանները հայտնում են՝ ողջ աշխարհում թափոնների քանակն է ավելացել։ Քովիդային ախտի դեմ օգտագործվող դիմակներն ու ձեռնոցները նետվում են ամենուրեք, ադ թվում ջրի մեջ։
Ֆրանսիայից բնապահպանները հայտնել են՝ շուտով ծովում դիմակները մեդուզաներից շատ են լինելու, իսկ Ասիական օվկիանոսը հայտնում է՝ դիմակներն արդեն գտնվում են ձկնորսական ցանցերում՝ ուրիշ աղբի հետ։ Գիտնականների խոսքով՝ դիմակի քայքայվելու համար հարյուրավոր տարիներ են պետք։
Իսկ փոխարենը դիմակների մասնիկներն արդեն սննդի մեջ են հայտնվում՝ ձկների և ծովային աղերի միջոցով։ Այդ պատճառով բնապահպանները կոչ են անում օգտագործել բազմակի օգտագործման դիմակներ։