Որպես զինվորական՝ ժողովրդից պահանջում եմ, որ դեմքով դառան․․․. Կարեն Ջալավյան․ տեսանյութ


Կարեն Ջալավյանին հանրությունը ճանաչում և ընդունում է որպես իրական, կենդանի և լեգենդար հերոսի։ Նա հայրենասեր զինվորական է, ով մշտապես հայրենիքի կողքին է, անգամ այն ժամանակ, երբ հայրենիքը չունի կարիք։

Կարեն Ջալավյանն արդեն ապացուցել է իր մեծ հայրենասիրությունը  և դրա վառ ապացույցներից մեկն էլ զինորների անսահման սերն ու հարգանքն է դեպի լեգենդար հրամանատարը։

Հենց Կարեն Ջալավյանի միտքն է եղել վերականգնել, բարեկարգել Շոշի եկեղեցին և այն արդեն վերականգնված է և շատ շուտով  Աստծո այս տունը իր դռները լայն կբացի ժողովրդի առջև։

Եկեղեցին կոչվում է Սուրբ Աստվածամայր։ Կարեն Ջալավյանը հավատացած է, որ ամուր, հզոր հայրենիքի հիմքում հավատն է։

«Որպես զինվորական ինձ իրավունք եմ վերապահում ժողովրդից պահանջել՝ դեմքով դառնան դեպի Աստված»,- իր խոսքում նշել է լեգենդար հրամանատարը, կենդանի և իրական հերոսը, ով ապրում և արարում է ժողովրդի, հայրենիքի կողքին։


Понравилась статья? Поделиться с друзьями: