Շուշաննա Թովմասյանը հրաշալի նորություն ունի. ահա թե ինչ փոփոխություն է սպասվում նրա կյանքում


Սիրված Շուշաննան վերջերս ինստագրամյան իր էջում մի խորհրդանշական հրապարակում էր արել: Նա եկեղեցուն կից արված լուսանկար էր հրապարակել՝ դիմելով Աստծուն: Դերասանուհին գրել էր, որ եկել է Աստծու մոտ խիստ կարևոր խնդրանքով:

Այս հրապարակումն աննկատ չէր մնացել նրա հետևորդների կողմից: Շուտով տարատեսակ ճշտող հարցեր ու ենթադրություններ են ուղղվել դերասանուհուն: Պատասխանելով դրանց՝ դերասանուհին հաստատել է, որ այո՛, իրենց նորաստեղծ ընտանիքում նոր համալրում է սպասվում:

Շուշաննան, հաստատելով, որ իսկապես բալիկի է սպասում, այլ մանրամասներ չի ցանկացել բացահայտել: Նա պարզապես նշել է, որ իրեն անսահման երջանիկ է զգում այն մտքից, որ շուտով մայրանալու է:

Այս օրերին դերասանուհին հաջողությամբ ավարտել է հայտնի հեռուստասերիալում իր դերակատարումը, սակայն նոր նախագծերում իր մասնակցության մասին չի խոսում դեռևս:

Նրա կերտած վերջին կերպարը բավականին տիպային էր ու հաջողված, ուստիև մեծ սեր էր վայելում հեռուստադիտողների կողմից:


Понравилась статья? Поделиться с друзьями: