Մեր այսօրվա լինելիության համար յուրաքանչյուրս պարտական ենք սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվորին։ Նրանք են, որ ինչպես քաջ առյուծ, հզոր արծիվ պահպանում են մեր անդորրը և պահանջում ուրախանալ և տոնը նշել որպես տոն և վայել հային։

Սահմանին կանգնած տղաները չեն մոռանում նաև հենց առաջնագծից հղել իրենց ջերմ խոսքերը և տարեմուտի մաղթանքները հայրենակիցներին, որպեսզի մեր բոլորի ուրախությունը կրկնապատկվի։

Եթե ուրախ է նա, ապա ուրախ են նաև թիկունքում։ Արծրուն Հովհաննիսյանը, ով համացանցային իր օգտահաշվում հաճախ է բանակից հրապարակումներ կատարում, հերթական ուշագրավ տեսանյութն է հրապարակել, որտեղ տղաները դիրրքերում Ամանոր են նշում, իսկ ինչ տոն առանց երգ ու պարի։

Հանրայնացված տեսանյութում տղաներից մեկը երգում է և երգով իր սրտի ջերմ ու բարի խոսքերը հղում հայրենակիցներին։

Երգող տղային ընթացքում սկսում են ձայնակցել նաև մյուս զինվորները։ Ստորև բերված տեսանյութում կարող եք դիտել տղաների ուրախությունից մի փոքրիկ հատված։