«Շնորհակալ եմ անվերջ ծափահարությունների համար․․․»․ Անահիտ Կիրակոսյանի էմոցիաներով լուսանկարները


Ճանաչված  անձանց շարքում բոլոր ժամանակներում մշտապես լինում են այնպիսի դեմքեր, որոնք իրենց տեսակով առանձնանում են և հանրությունը նրանց նկատմամբ առանձնակի հետաքրքրություն է ցուցաբերում և առանձնահատուկ սեր տածում։

Այդպիսի հայտնիների շարքին է դասվում հաղորդավարուհի, դերասանուհի և արդեն նաև երգչուհի Անահիտ Կիրակոսյանը։ Նրա կողմից արված հրապարակումները մշտապես հետաքրքություն են առաջացնում։

Անահիտը հաճախ է կիսվում իր կյանքի հետաքրքրական իրադարձություններով սոցիալական  հարթակում ։ Այս անգամ դերասանուհին հանրայնացրել է լուսանկար, որտեղ ինքը աշխատանքային օրվա ավարտին գեղեցիկ ծաղկեփնջերով լուսանկարվել է։

Հրապարակմանը կցել է նաև գրառում, որտեղ  պատմել է, որ «Անուշ»-ի հերթական ներկայացումն է կայացել և շնորհակալություն է հայտնել իր հանդիսատեսին անվերջ ծափահարությունների համար։

Նա մասնավորապես գրել է․ «Այսօր հերթական «Անուշ» ներկայացումը կայացավ….Այնքան շնորհակալ եմ Ձեր ջերմ արձագանքի ու անվերջ ծափահարությունների համար… Իմ էմոցիաներս ֆիքսեցին… Ո՞ր նկարի էմոցիան է Ձեզ ավելի հոգեհարազատ 1,2 թե ՞3»։


Понравилась статья? Поделиться с друзьями: