Միշտ համեղ է ստացվում: Ես հաճախ եմ թխում, բայց չեմ կրկնում լցոնումը: Ամեն անգամ, երբ ես պատրաստում եմ՝ օգտագործում եմ տարբեր լցոններ:
Բաղադրիչներ՝
2 բաժակ ալյուր
2 բաժակ թթվասեր
4 հատ ձու
4-6 ճաշի գդալ մայոնեզ
4 թեյի գդալ փխրեցուցիչ
աղ
համեմունքներ:
Պատրաստման եղանակը՝
Բոլոր բաղադրիչները խառնել, խմորի կեսը լցնել տապակի մեջ, ավելացնել լցոնը, վրան լցնել խմորի եկրորդ կեսը: Եփել նախորոք տաքացրած ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանով 15-20 րոպե:
Կարկանդակը ստացվում է շատ փափուկ և նուրբ:
Լցոնի բաղադրատոմս՝
բաղադրիչներ՝
կաղամբ
սունկ
սոխ
ձիթապտղի յուղ:
Նշված բաղադրիչները տապակել, ավելացնել համեմունքներ:
Բարի ախորժակ!