Այս աղանդի պատրաստելը մի քանի րոպե է տևում: Որպեսզի այն ավելի համեղ լինի, կարելի է մի քանի ժամ պահել սառնարանում: Բայց հավատացեք, արժե սպասել:

Բաղադրիչներ՝
200 գրամ կաթնաշոռ
1.5 հատ բանան
120 գրամ սև շոկոլադ
2 հատ վաֆլիի շերտ
60 գրամ կարագ:
Պատրաստման եղանակը՝

Վաֆլի շերտերը փշրել: Խառնել կաթնաշոռի հետ բլենդերի մեջ:

100 գրամ շոկոլադը մանրացնել և ավելացնել կարագ: Զանգվածը միկրոալիքային վառարանոում հալեցնել և ավելացնել այն կաթնաշոռին:

Դրեք սննդային թաղանթի վրա, մեջտեղը բանան դրեք և տվեք ռուլետի տեսք: Թողեք սառնարանում մի քանի ժամ:

Բարի ախորժակ!