Օրերս Աննա Հակոբյանի կատարած հրապարակումները, գրառումները բուռն քննադատությունների են ենթարկվում։ Այս անգամ Վարչապետի տիկինն անդրադարձել է այն արատավոր երևույթին, երբ երեխաներին մասնակից են դարձնում քաղաքական անցուդարձին սեփական շահի համար։

Աննա Հակոբյանի այդ գրառմանն անդրադարձել է հայտնի լրագրող Լիզա Ճաղարյանը։ Նա իր գրառման մեջ զարմանք է հայտնել, թե ժամանակին, երբ փողոցներ էին բերում գրկի երեխաներ և երբ նրանց վնասվելու վտանգն ավելի մեծ էր,

դա չէր խանգարում, քանի որ ««հազարամյա» երազանքը պետք է կատարվեր և նրա քնքուշիկ սրտիկը էդպես չէր թփթփում, որ էդ փոքրիկներին օգտագործում էին իշխանության հասնելու համար»,- գրել է հայտնի լրագրողը։

Լիզա Ճաղարյանն իր գրառման մեջ նշում է, որ այդ ժամանակ հնարավոր էր, որ ինչ-որ ծալապակաս մեքենան կքշեր նրանց վրա կամ մեքենայի արգելակներն ուղղակի կարող էին չենթարկվել։

Իսկ գրառման ավարտին լրագրողը հավելում է, որ բոլոր ժամանակներում էլ երեխաների մասնակցությունը՝ կամա, թե ակամա, եղել է։