Արիանա Հովսեփյանը, ով հայտնի է իր ուղիղ եթերներով, որոնք կրում են բացառապես սուր քննադատական բնույթ, նոր սկանդալ է հրահրել։ Ինչպես հայտնի դարձավ վերջերս, Նիկոլ Փաշինյանի որդին աշխատանք է գտել։ Աշոտ Փաշինյանն աշխատում է որպես գարեջուր վաճառող։

Այս փաստը քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել։ Ոմանք կարծում են, որ երկրին պատիվ չի բերում, որ առաջին դեմքի որդին գարեջուր է վաճառում, իսկ ոմանք էլ այդտեղ արտառոց ոչինչ չեն տեսնում։ Արիանա Հովսեփյանը այսօր այցելել է Աշոտ Փաշինյանի աշխատավայր և տեսախցիկի առջև նրան անվանել կապիտուլյանտի, հողատուի որդի։

Աշոտն այդ ժամանակ կանգնած էր բակում։ Նա որևէ կերպ չարձագանքեց տիկնոջը․ շրջվեց և ներս մտավ գարեջրատուն, այնուհետև նշեց, որ դա մասնավոր տարածք է և խնդրեց դուրս գալ այդ տարածքից։

Տիկինը շարունակում էր տեսանկարահանել, ապա խնդրեց գարեջուր՝ ասելով, որ երեք տարի մայրդ և հայրդ թալանել են մեզ։

«Գոնե մի հատ պիվա տվեք խմենք էդքան քձիբ մի էղեք, երեք տարի թալանում ա մերդ, հերդ երկիրը»,-վերջում նշել է Արիանա Հովսեփյանը։ Տեսանյութը՝ կից։