Ուշ գիշերին Ն. Փաշինյանն ուղիղ տեսակապի միջոցով խոսեց Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի և արդեն այսօրվանից ավելի խստացվող արգելանքի միջոցներ կիրառելու համար:
Ն. Փաշինյանը տեղեկացրել է, որ վիրուսի հաստատված դեպքերն արդեն 235-ի է հասել, բայց վարակակիրների մատ առողջական վիճակը բավականին լավ է ու կայուն:
Նա ներկայացրել է, թե հիվանդներից քանիսը ինչաքն ջերմություն ունեն: Այս պահի դրությամբ մոտ երկու տասնյակ քաղաքացում մոտ կա թոքերի բորբոքում:
Ն. Փաշինյանը այս առումով կարևոր համարեց պետության այն նախաձեռնությունը, որով սահմանվել է է՛լ ավելի խստացնել արգելանքները, քանի որ միայն այդ միջոցով կարելի է ինչ-որ կերպ կանխարգելել վիրուսի տարածումը: Ն. Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ վիրուսի տարածման նախնական երկու աղբյուրները՝ Էջմիածինը և երևանյան գործարանը հնարավոր է եղել չեզոքացնել:
Ընթացիկ աշխատանքները միտված են ավելի նվազեցնելու վիրուսի տարածման հավանականությունը: Ն. Փաշինյանի խոսքին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կցված ուղիղեթերային տեսանյութում:
Վաղ առավոտից կկիրառվեն նոր սահմանափակումներ։
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 23 марта 2020 г.