Նկարը տխուր է շատ…բայց և չափազանց լուսավոր․․․ անչափ հուզիչ պատմություն


2020 թվականի պատերազմը հազարավոր լույսեր խլեց, հազարավոր ընտանիքներ մնացին լույսը մարած և հազարավոր մայրեր անվերջ կարոտով հայցքները հառած հեռուն ու սպասումով,անվերջ սպասումով։

Նյութին կցված լուսանկարի երեխաները մանկության ընկերներ էին՝ Հայկ Թունյան և Էդգար Աղաբաբյան։ Նկարը տխուր է շատ…բայց և՝ չափազանց լուսավոր։ Հայկը և Էդգարը միասին մանկություն են կիսել, մանկապարտեզում միասին են եղել, դպրոցում ևս ընկերներ են եղել:

Նույն թաղամասից էին, բնավորությամբ՝ բավականին նման իրար։ Լուսանկարից նայող անաղարտ աչքերով այս տղաները մեծացան և իսկական հայրենասերներ դարձան։

Եվ այսօր մի ողջ ազգ ապրում և շարունակում է արարել նրանց նմանների շնորհիվ։ Այսօր երկուսն էլ անմահացել են և իրենց կյանքի 18 գարունները հայրենիքին են վիրել։

Հայկը իր ընտանիքի միակ որդին էր, Էդգարը՝ իր ընտանիքի միակ երեխան։ Արցախի Մարտունի 2-ն ու Մարտունի 3-ը իրենց նման քաջերի շնորհիվ են 44-օրյային պաշտպանվել շաբաթներ շարունակ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!