«Նապոլեոն» տորթի ամենահեշտ բաղադրատոմսը՝ շեֆ-խոհարարից


«Նապոլեոն» հանրահայտ տորթը հայտնի է բոլորին։ Որքան մարդ, այդքան էլ ճաշակ ու պատրաստելու առանձնահատկություն։

Հանրահայտ աղանդի իր բաղադրատոմսը ներկայացրել է «ԿրաբիԿուտաբի» մոսկովյան ռեստորանի շեֆ-խոհարար Արտյոմ Մարտիրոսովը՝ նշելով, որ սա «Նապոլեոն» տորթի ամենահեշտ բաղադրատոմսն է։

Անհրաժեշտ բաղադրիչներ

Խմոր (12 բաժնի համար)Սերուցքային կարագ՝ 380 գ

Ալյուր՝ 120 գ

Ձու՝ 2 հատ

Ջուր՝ 70 գ

Քացախ 9%՝ 8 գ

Կրեմ (12 բաժնի համար)

Կաթ՝ 1,2 լ

Դեղնուց՝ 6 հատ

Շաքարավազ՝ 400 գ

Սերուցքային կարագ՝ 120 գ

Խմորի պատրաստելու համար

Մաղած ալյուրի մեջտեղը փոս անել, ջուր լցնել և մեկ ձու ավելացնել։

Խմոր հունցել։

Թողնել խմորը հանգստանա 10-15 րոպե՝ սննդային թաղանթով կամ սրբիչով։

Խմորը լոշիկի պես տափակեցնել, վրան քերիչով քերել սերուցքային կարագը և հունցել խմորը։

Պատրաստի գունդը մի քանի մասի բաժանել և սառնարանում դնել 2 ժամով՝ 5-7 աստիճան ջերմաստիճանում։

Երկու ժամից գրտնակել խմորը և թխել 180 աստիճանում՝ մինչև ոսկեգույն դառնալը։

Թողնել սառչի, որպեսզի շերտերը փխրուն և չոր լինեն։

Կրեմը պատրաստելու համար

Կաթը եռացնել։

Առանձին հարել դեղնուցը և շաքարավազը՝ մինչև միասեռ զանգված, ինչից հետո զանգվածի մեջ լցնել ալյուրը և բարակ շիթով՝ կաթը։

Լավ խառնել ողջ զանգվածը, թողնել մնա 2 ժամ սառնարանում։

Հավաքել տորթը։

Մի կողմ դնել այն երկու շերտեր, որոնք ավելի շատ են թխվել, մնացածը լավ քսեք կրեմով և շարեք իրար վրա։

Դրեք ծանրության տակ՝ 2 ժամով, ինչից հետո նորից քսել կրեմ, փշրել կողք դրած շերտերը և լցնել տորթի վրա։

Զարդարել հատապտուղներով։


Понравилась статья? Поделиться с друзьями: