Նազիկ Ավդալյանը թողել է մեծ սպորտը և այժմ մանկավաժական գործունեությամբ է զբաղված։ Նա տարիների կուտակած իր գիտելիքները փոխանցում է սերունդներին։

Նազիկն ապրում է ընտանեկան ջերմ կյանքով։ Նա համացանցում նույնպես ակտիվ է և սիրով ցույց է տալիս հետևորդներին իր առօրյան։

Նա որդու հետ համատեղ հրապարակումներ նույնպես կատարում է, որոնց կից անչափ ջերմ գրառումներ է կատարում և այդ կերպ հայտնում իր անծայրածիր և նվիրական սերը իր կյանքի կարևորի մարդու՝ որդու հանդեպ։

Նազիկն այս շրջանում մեկնել է հանգստի և կազմակերպել իր համար գարնանային դադար։ Սպորտսմենուհին հանգիստը վայելել է Հավայան կղզիներում։ նա պարբերաբար լուսանկարներ էր հանրայնացնում հանգստավայրից և ցույց տալիս, թե ինչպես են անցնում հանգստյան օրերը։

Սպորտսմենուհու հետևորդները հանրայնացված լուսանկարների մեկնաբանություններում հիացել են նրանով և ջերմագին խոսքեր հղել։ Այդ լուսանկարները կարող եք գտնել նյութին կից։