Մխիթար Գալեյանի մայրը նորածնին գիրկը հերոս որդու շիրմաքարին․ անասելի հուզիչ տեսանյութ


Անմահացած հերոսների մասին պատմություններնն ընթերրցելիս՝ աչքերն արցունքով են լցվում և սիրտը համակվում է տխրությամբ։

Ասես՝ մենք՝ ապրողներս, այնքան մեղավոր ենք, որ կանք, ապրում ենք, իսկ նրանք՝ ոչ։ Այս օրերին մեկը մյուսի ետևից լսեցինք բարի լուր այն մասին, որ անմահացած հերոսների ընտանիքներում մանկան ճիչեր են լսվում։

Նրանց ձայնը, անարատ ու մաքուր գոյությունը յուրատեսակ ուրախություն է բերում հերոսածին ծնողների օջախներում։ Օրերս էլ լուսաբանեցինք Մխիթար Գալեյանի ընտանիքի երջանկությունը։ Լույս աշխարհ է եկել Մխիթարի եղբայրը, ում հերոս եղբոր պատվին շնորհել են Մխիթար անունը։

Փոքրիկը եղբոր պես ուժեղ կլինի, հայրենասեր ու կփորձի եղբոր բացը լրացնել՝ ժպիտ պարգևելով վշտալլուկ ծնողներին։ Հերոսի մայրիկը օրերս է դուրս գրվել ծննդատնից և փոքրիկ Մխիթարին գիրկն առած շտապել է ավագ որդու գերեզմանին։ Նա փոքրիկին տարել և ցույց է տվել հերոս եղբոր տունը։

Տուն, որտեղ միշտ լռություն է։ Լուսանկարում հերոսածին մայրը փոքրիկ Մխիթարին գիրկն առած համբուրում է հերոս Մխիթարի շիրմաքարը։ Տեսարանն անչափ հուզիչ է։ Մանրամասները ներկայացված էկից տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!