Մի ողջ հայ ընտանիք վերացավ աշխարհի երեսից՝ բնակություն հաստատելով մեր սրտերում․․․


Ութ տարի առաջ հունվարի սկզբին Հայաստանն ահասարսուռ լուրով արթնացավ ․ ռուս զինվորը սպանել էր մի ընտանիք։ Կարեն Արայանն այս մասին գրում է․ «Ուղիղ 8 տարի առաջ այս օրը՝ 2015 թ․ հունվարի տասներկուսին, ժամը 6։20-ին Ավետիսյանների ընտանիքը սպանվեց Գյումրիում:

Ընտանիքի բոլոր 7 անդամները, սպանվել են Գյումրիում Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից, ով Հայաստանի դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման (օրինական կամ անօրինական գնդակահարվելու փոխարեն), իսկ ՌԴ դատարանի կողմից՝ 10 տարվա ազատազրկման, և պատիժը կրելու նպատակով տեղափոխվեց Ռուսաստան:

Կրկնեմ ևս մեկ անգամ — ՌՈւՍԱՍՏԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ՝ ՏԱՍԸ ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ: Այսինք 2 տարուց վիժվածքը ազատ է արձակվելու և ազատ ապրի և միգուցե ադրբեջանցիների ու Հայաստանում ֆաշիստ փնտրող ռուսների կողմից ստանա պարգևատրումներ ու կոչումներ:

Իսկ մի ողջ Հայ ընտանիք վերացավ աշխարհի երեսից՝ բնակություն հաստատելով մեր սրտերում: Չեմ էլ ուզում ասել, թե ինչ աստիճանի խղճուկ իշխանություններ ենք ունեցել և ունենք, որ սեփական ազգի մի ողջ ընտանիքին սպանողին հանգիստ բաց են թողնում մի քիչ կալանք կրելու և կրկին կյանքը վայելելու:

Դա թող վերլուծեն ՀՀ բոլոր իշխանությունների աջակիցները: Լրիվ այլ բան եմ ուզում ասել: Դժվար չէ ճշտել վիժվածքի կալանավայրը և նրան դիմավորել՝ փոխանցելով «բարևներ» Ավետիսյանների ընտանիքի և բոլոր Հայերի անունից: Մենք ՌԴ-ում քիչ Հայեր չունենք, ովքեր գիտեն, թե երբ են Աստծո առաջ արդար և երբ՝ ոչ․․․»։


Понравилась статья? Поделиться с друзьями: