Հայոց ցեղասպանության ժամանկաշրջանից այնքան պատմություններ են հասել մեզ, որոնք մեկը մյուսից անողոք են։
Թուրք ոսոխի արարքները մարդկային ուղեղում ուղղակ չեն տեղավորվում և չեն ընկալվում։ Վրեժ Իսրայելյանին շատերն են երևի ճանաչում կամ գոնե լսել են նրա անուն ազգանունը։
Այս մարդը գրել է «Հայ-թուրքական հինավուրց խաղ» գիրքը, որն այնքան բան է պատմում՝ կարևոր, անհրաժեշտ և իհարկե անչափ ուսուցողական գիրք է, որտեղ մի հատվածում հեղինակը պատմել է, թե ինչ գործարք է առաջարկել թուրքն իր տատին, որի արդյունքում կինն ուղղակի խելագարվել է։
Անողոք, դաժան մի թուրք տեսնելով հայկնոջը երկվորյակ երեխաների հետ՝ ցանկանում է տարբերվել մյուս թուրք ընկերներից և կնոջն առաջարկում է սպանել երեխաներից մեկին, որի դիմաց էլ կստանա սեփական կյանքը և մյուս փոքրիկի կյանքը։
Կինը կատարում է այդ պահանջը և Հայաստան հասնելուն պես խելագարվում։ Իսկ ողջ մնացած փոքրիկը հենց Վրեժ Իսրայելյանն էր։