Կեսօրից հետո համացանցում տարածվեց և ծաղրի ենթարկվեց մի տեսանյութ, որտեղ ադրբեջանցիներից երկուսը տեսախցիկի առջև գնում են հայկական ծիրան ու ոտքերով տրորում այն: Հայկական կողմի արձագանքները հիմնականում ծաղրական էին:
Քիչ առաջ նախկին պատգամավոր Արամ Կարպետյանը սոցցանցային մի հրապարակում է արել՝ հայտնելով, որ այդ ծիրանը վաճառողները ուզբեկ են եղել, իսկ ծիրանը թուրքական է եղել: Ա. Կարապետյանը հրապարակումը եզրափակել է ադրբեջանցիներին խելք, իսկ ուսբեկներին՝ փող մաղթելով:
Ներկայիս ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ևս սոցցանցային հրապարակմամբ անդրադարձել է ծիրանի թեմային: Նա գրել է, որ ծիրանների պատմությունը նախապատմություն է ունեցել:
Նրա պետերբուրգաբնակ բարեկամուհին պատմել է, որերեկ քաղաքի միրգ֊բանջարեղենի բազայում, որտեղից հիմնականում մեծածախ են գնում, ադրբեջանցիները ակցիա են արել՝ տրորելով ծիրանները և կոչ անելով ոչ մի հայկական ապրանք ներս չթողնել:
Այնտեղ լինելով մեծամասնություն՝ նրանք ի վերջո հասել են նրան, որ հայկական ֆուռերը հանեն բազայից, չթողնեն առևտուր անել: