Մինի փանքեյք, որը իդեալական նախաճաշ կարող է լինել


Առավոտյան նախաճաշին ընտանիքի անդամներին հաճելի անակնկալ մատուցելու համար երկար ժամանակ և մեծ ջանքեր  հարկավոր չի լինի։ Ընդամենը ցանկություն և համեղ ու գեղեցիկ նախաճաշի սեղանը պատրաստ կլինի։ Թերևս շատերը գիտեն, որ նախաճաշն օրվա կարևոր բաղադրիչ է համարվում։

Այս փանքեյքերը շատերը կսիրեն։ Դրանք հարամար են նաև ինչպես սուրճի, այնպես էլ թեյի հետ, իհարկե, եթե շատ քաղցրի սիրահար չեք։ Եվ այսպես, մինի փանքեյքեր ստանալու համար նախապատրաստեք հետևյալ բաղադրչները․

Շաքարավազ — 90 գ

Հավկիթ — 3 հ․

Աղ — 1/4 թ․գ․

Ալյուր — 200 գ

Փխրեցուցիչ — 5 գ

Կաթ — 100 մլ

Բուսայուղ — 1 ճ․գ․

Պատրաստման ընթացքը դյուրին է։ Շաքարավազին միացնել աղը, հավկիթը, լավ խառնել, ապա այս ամենի վրա մաղել ալյուրը, միախառնել և հավելել կաթը։

Պետք է ստացվի ջրիկ խմոր, միացնել բուսայուղը, խառնել և ստացված խմորը լցնել խոհանոցային պարկիկի մեջ, ապա չոր, տաքացված թավայում պատրաստել մինի փանքեյքերը։

Պատրաստման մանրամասներին կարող եք ծանոթանալ վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: