«Մենք մեծանում ենք միասին․․․և վաղն ամեն ինչ լավ է լինելու»․ Սարգիս Գրիգորյանը կնոջ հետ լողավազանից լուսանկար է հրապարակել


Դերասան Սարգիս Գրիկգորյանն, ով ընտանիքի հետ մշտական բնակություն է հաստատել Ամերիկայում, աշխատանքային գործունեությունը շարունակում է այնտեղ։

Սարգիսը և կինը՝ Մանոն, տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպում և հանդիսություններ վարում։

Այդ ամնեից զատ Սարգիսը նաև հասցնում է մասնագիտական աշխատանքում ներգրավվել․ նկարահանվում է Ամերիկայում  հայկական սիթքոմում, որտեղ ստանձնել է իրավաբանի դերը։

Դերասանը հաճախ է ընտանեկան լուսանկարներ հանրայնացնում սոցհարթակում և ցույց տալիս, թե ինչպես է անցնում իրենց կյանքն արտերկում։ Հարցազրույցներից մեկում Սարգիսը նշել էր,  որ հոգու բոլոր թելերով կապված է  հայրենիքին։

Այս անգամ դերասանը կնոջ հետ մի լուսանկար է հանրայնացրել, որտեղ նրանք լողավազանում են։ Լուսանկարին կից Սարգիսը գրել է․ «Մենք մեծանում ենք միասին` սերը մեր հասունանում է, իսկ ընտանիքն ավելի ամրանում:

Ու շատանում են երջանիկ ակնթարթները, քանի որ դու դու ես, իսկ ես` ես: Մենք մեր տեղերում ենք ու դա է հենց ներդաշնակության շունչ տալիս մեր հարաբերություններին: Համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու և վաղը..»:


Понравилась статья? Поделиться с друзьями: