Ն. Փաշինյանը կարևոր հայտարարությամբ է հանդես եկել հերթական կառավարական նիստի ժամանակ: Արձանագրելով մերձսահմանային իրադարձությունների ներկայիս իրավիճակը՝ վարչապետը փաստել է, որ հայկական կողմի զգալի հաջողությունները նաև հետհեղափոխական բարենորոգումների արդյունք են:
Թվարկելով ադրբեջանական կողմի նախաձեռնած անթույլատրելի ու դիվանագիտական առումով կոպտորեն խախտումների բազմազան փաստերը՝ վարչապետը նշել է, թե որքան դատապարտելի ու անընդունելի են դրանք նաև միջազգային գնահատման համար:
Վարչապետը կարևորել է այն իրողությունը, որ մեր բանակը միանգամայն հուսախաբ է արել հակառակորդ երկրի սին հույսերն ու կարծիքները: Վարչապետը նշել է, որ մեր պաշտպանական ուժերը շարունակում են մնալ հզոր, իսկ հայ մարդիկ, անկախ բնակության վայրից՝ համախմբված ու միասնական:
Վարչապետը նշել է նաև այն կետերը, որոնք ենթադրելի է եղել հակառակորդի կողմից, սակայն հայկական կողմը չի իրականացրել դրանք՝ դարձյալ հուսախաբ անելով նրանց: Վարչապետը գնահատել է նաև այլ երկրների ճիշտ դիրքորոշումն այս հարցում:
Վարչապետի հայտարարությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ստորև կցված տեսանյութում:
Կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի հերթական նիստը։
Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, Հուլիսյան հաղթական մարտերը ցույց տվեցին, որ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության, դրան հետեւած ժողովրդավարացման, կոռուպցիայի դեմ պայքարի, բարեփոխումների, բանակի զարգացման նոր հայեցակարգի արդյունքում մեր երկիրն ու հասարակությունը դիմակայունության ու համախմբվածության նոր մակարդակի են հասել: Մեզ կարելի է ոգեւորվել այս փաստից, բայց եւ՝ այդ ոգեւորությունը պետք է փոխակերպվի ամենօրյա ստեղծարար աշխատանքի, մեր երկրի տնտեսական, քաղաքական, ռազմական ու դիվանագիտական պոտենցիալը զարգացնելու ուղղությամբ: Եւ մենք կհաղթենք: Որովհետեւ մեր հաղթանակը արդարության հաղթանակն է, ճշմարտության հաղթանակն է, մարդկության հաղթանակն է:
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Среда, 22 июля 2020 г.