Քնած,կարանտինից դեռ դուրս չեկած հայկական շոուբիզնեսում սկսվել են պրեմիերաներ մեկը մեկի ետևից։ Երևի թե երկար ոչինչ չանելը ավելի լավ էֆֆկտ է առաջացրել ստեղծագործ մարդկանց մոտ։
Սարո Թովմասյանը երևի թե ամենահիթային երգեր ունեցող երգիչներից է Հայաստանում։ Նա անմիջականություն է մտցնում իր երգերի կատարման մեջ,որը գրավիչ է,քանի որ անկեղծությունը վստահություն է ստեղծում հանդիսատեսի ու կատարողի միջև։
Երգը մի քիչ մելամաղձոտ է,պարուրված սիրո տվայտանքներով,էմոցիաներով ու մտածմունքներով։ Տեսահոլովակ Սարոն դեռ չի ներկայացրել,գուցե սահմանափակումները խանգարել են իր մտածածը նկարել,բայց չի բացառվում,որ տեսահոլովակ ևս կլինի,ոչովհետև երգը հիթային նոտաներ ունի ու հաստատ կհիշվի։
Սարոն նաև ինսթա նախագիծ ունի,որի ժամանակ հրավիրում է միանալ եթերին իր հետևորդներին,որոնք երգում են ցուցադրում են իրենց շնորհները։ Նրա հյուրերի մեջ նաև եղել են հայտնի մարդիկ,ովքեր անակնկալ են արել Սարոյին,չնախատեսված միանալով եթերն։
Սարոն դեռ չի ասել մրցույթի շարունակությունը ինչես է ընթանալու,սակայն հետագայում,պետք է փուլերի միջոցով հաղթողներ լինեն,որոնք կստանան հնարավորություն աշխատելու Սարոյի հետ։