Ռուս-ուկրաինական պատերազմը սկսում է տարածվել նաև հանրային դեմքերի գործունեության վրա։ Ստացվում է այնպես, որ այս հարցում ճիշտ է լռություն պահպանելը։

Բանն այն է, որ Մաքսիմ Գալկինը Դոնբասում կատարվելիքը սխալ է համարել և չի սատարել այս գործողությանը։ Եվ ահա մարտի տասնչորսին Արխանգելսկում նախատեսված նրա համերգային ծրագիրը չեղարկվում է։

Այնուհետև տեղեկություն տարածվեց այն մասին, որ Գալկինը ընտաիքի հետ դուրս է եկել երկրից և այժմ գտնվում է Իսրայելում։

Ռուս պատգամավոր Եկատերինա Ստենյակինան ելույթ է ունեցել, որում խոսելով հաղորդավարի մասին՝ առաջարկել է զրկել նրրան բոլոր պարգևներից և կոչումներից, որոնք պետությունը ժամանակին շնորհել է նրան։

Պատգամավորը նման կերպ է արտահայտվել նաև մեկ այլ արտիստի՝ Բորիս Գրեբենշչիկովի հասցեին։ Պատգամավորը կարծում է, որ ռոս արտիսստները մշտապես պետք է կանգնած լինեն պետության կողքին և ծառայեն Ռուսաստանին և ռուս ժողովրդին։