Այսօր կարևոր օր է Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի ընտանիքում․ նրանք տոնում են ամուսնության յոթնամյակը։ Այս հրաշալի օրը զույգը սիրասուն լուսանկարներ է հրապարակել սոցցանցային էջերում՝ շնորհավորելով միմյանց։
Լուսանկրաներն անչափ ջերմ ու սիրով լի են։ Դրանք արտահայտում են զույգի՝ միմյանց հանդեպ տածած սերն ու ջերմությունը։ Լուսանկարներից մեկում պատկերված է նաև զույգի որդին՝ հրաշք Լեոն։
Արխիվային կադրերից երկուսը նույն օրվանից է՝ մուգ երանգի մեջ։ Հռիփսիմեն սև շապիկ, սև շորտեր է կրում։
Նա լուքն ամբողջացրել է բարձրակրունկներով և սև ակնոցով։ Մարտինը կնոջը համահունչ է հագնվել՝ մուգ երանգի մեջ։
Այլ լուսանկարում Հռիփսիմեն ջինսե տաբատը համադրել է երկնագույն վերնաշապիկի և ծավալուն մարզակոշիկների հետ։
Մյուս ռոմանտիկ լուսանկարում գեղեցկուհին կրում է լայնեզր գլխարկ և ոճային բլուզ, որը գույներով համադրված է Մարտինի շապիկի հետ։ Եվ իհարկե գիշերային երկինքն ու ռոմանտիկան՝ անպակաս այս զույգից։