Անհավատալի, անիրական թվացող կադրերը, ցավոք սրտի, Ուկրաիայից օր օրի ավելանում և թարմացվում են, որոնք ավելի դաժան երանգավորումներ են ստանում։

Բոլորը շարունակ այս արհավիրքը կանգնեցելու անհրաժեշտության մասին են խոսում, սակայն դրան ամեն օր շարունակ ականատես ենք լինում։ Համացանցում լայն տարածում են գտել Ուկրաինայի Մարիուպոլի ծննդատան սարսափելի ու սահմռկեցուցիչ կադրերը։

Երեկ ծննդատունն օդային հարձակման է ենթարկվել։ Լուսանկարներում հղի կանայք են, ովքեր ծննդօգնության կարիք ունեն, բայց փոխարենը ավերված շենքից փախչում են՝ իրենք էլ չիմանալով, թե ուր։

Մարդիկ չեն կարողանում հարազատներին հուղարկավորել ավանդական եղանակով՝ անդադար օդային հարձակումների պատճառով։

Այս հակամարտությունից տուժում են մարդիկ, ովքեր մեղք չունեն այս երկու պետությունների հարաբերությունների լարման և սրման համար, բայց շարունակում են ամենադաժան կերպով տուժել։

Նրանք ոչինչ չեն արել և ցանկանում են ընդամենն ապրել, ապրել հանգիստ և խաղաղ կյանքով։ Լուսանկարները ներկայացնում ենք նյութին կից։ Աշխարհին օր առաջ խաղաղություն թող տիրի և յուրաքանչյուրն ապրի իր հայրենիքում ու իր ընտանիքում։