Այսօր խոհանոցում առաջատար ուտեստների շարքում առաջնային տեղ է տրվում արագ պատրրաստվող ուտեստներին։ Ժամանակը քիչ է, և մարդիկ ձգտում են հասցնել ամեն բան։ Ուտել հարկավոր է և հարկավոր է ուտել օգտակար սնունդ։
Հենց դա հաշվի առնելով էլ բերել ենք շա՜տ համեղ և հետաքրքիր մարինացված բանջարեղենի բաղադրատոմս, որը պատրաստ է լինում ընդամենը 24 ժամում, բայց կարող է թարմ մնալ շաբաթների ընթացքում։
Անհրաժեշտ է՝
1 կաղամբ (միջին չափի)
1 կարմիր պղպեղ, 1 դեղին պղպեղ
½ ծաղկակաղամբ
1 միջին բրոկոլի
1 մեծ գազար
1 սոխ
Ջուր՝ 5 բ․
Բուսայուղ՝ 1 բ․
Սպիտակ քացախ 1 ¼ բ․
Շաքարավազ 1 բ․
Աղ 3 ճ.գ.
Դափնու տերև 5 հ․
Սև հատիկ պղպեղ 20 հ․
Բանջարեղենները կտրատել միանման չափերով, տեղափոխել նախատեսված տարայի մեջ, միախառնել։ Կաթսայում լցնել ջուրը, բուսայուղը, քացախը, աղը, սև պղպեղը և դափնու տերևը, հասցնել եռման։
Ստացված զանգվածը լցնել կտրատած բանջարեղենի վրա, ծածկել կափարիչով, թողնել մարինացվի 24 ժամ, որից լցնել մարինադը ապակե տարաների մեջ, բերանը հերմետիկ փակել, պահել սառնարանում։