«Մարդուն քիչ բան է հարկավոր․․․»․ Սիլվա Հակոբյանը հոլովակ է պատրաստել և ցույց տվել, թե ինչ է հարկավոր մարդուն․ տեսանյութ


Սիլվա Հակոբյանն իր մասնակցությամբ հոլովակ է հանրայնացրել, որտեղ երգչուհին ցանկացել է ցույց տալ, թե որքան քիչ բան է հարկավոր մարդուն երջանիկ լինելու համար։

Հոլովակում նա ուղղակի քայլում է, իսկ կցված ձայնային արտասանությունը հուզիչ է և կարևորի մասին։ Տեսանյութն իսկպես հուզիչ է ստացվել։

Այնտեղ ասվում է, որ մարդ արարծին քիչ բան է հարկավոր․․․ ընդամենը փնտրել և գտնել և որպեսզի այս աշխարհում ապրի մայրը,  որ աղմուկից հետո լռություն տիրի, որ կյանքն ու մահը մեկը լինեն։

Ահա հենց այս խոսքերի ներքո է երգչուհին պատրաստել իր հոլովակը։ Այն սև և սպիտակ գույների մեջ է։ Հիշեցնենք, որ Սիլվան օրերս հայտնեց, որ պատրաստվում է երկրորդ անգամ մայր դառնալ։

Նա դեռ չի հայտնել երեխայի սեռը, սակայն ցույց է տվել, թե ինչպես է բարի լուրը հայտնել ամուսնուն։ Սիլվա Հակոբյանի պատրաստած սև և սպիտակ հոլովակը դիտեք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: