«Մարդիկ ինչ մեղք ունեն, որ ես ում տեսնում պաչում դնում եմ գլխիս․․․ մեկա չհասկացա էդ անտեր ձև բռնելը»․ Լիլուին հերթական անգամ հիասթափեցրել են


Երգչուհի Լիլուն, ով համացանցային տիրույթում մեծ ակտիվություն ունի, այս անգամ անձնական հարաբերությունների մասին մի գրառում է կատարել, որտեղ նշել է իր թույլ կողմերից մեկի մասին․ նա շատ շուտ է հավատում մարդկանց, որի հետևանքով էլ հաճախ է խաբվում։

Նա նշում է, որ երբեք չի հասկացել, թե ինչպես կարելի է մտերիմներից պահել հեռավորություն և այլն։ Սակայն մարդկային բացասական հարաբերություններն ի վերջո երգչուհուն սովորեցրել են դա։

Լիլուն այս մասին մասանվորապես գրել է․ «Գրեթե միշտ սխալվում եմ մարդկանց հետ շփման հարցում, ասում ա՝ Век живи век учись․․․ Բայց դե մարդիկ ինչ մեղք ունեն, որ ես ում տեսնում պաչում դնում եմ գլխիս։

էսքան տարի ապրեցի մեկա չհասկացա էդ անտեր ձև բռնելը ինչ ա, դիստանցիա պահելը մտերիմ մարդկանցից ո՞րն ա։

Բայց հալալ ա վերջը սովորացրեցիք, քանի որ մարդիկ կատաղում են անկեղծ և ջերմ վերաբերմունքից, հիմա կլինի ընտիիիր․․․ Ի՞նչ ասեցիք։ Ծերացանք նոր սովորեցինք։ Իմ օրի էլի՞ մարդ կա»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!