Մաշը և փոքրիկը տանն են…երգչուհին հուզիչ հոլովակ է հրապարակել


Այնքան ուրախալի է երեխաների ծննդի վերաբերյալ լուրը լսելը։ Անչափ մեծ սիրով և ուրախոթյամբ հայտնեցինք Սոնա Ռուբենյանի և Մաշ Իսրայելյանի դուստրերի ծննդյան վերաբերյալ լուրը։

Մաշը փոքրիկին շնորհել է Աննա անունը։ Եվ ահա երգչուհին հրապարակում է կատարել և հայտնել, որ փոքրիկի հետ արդեն տանն է։

Երգչուհին ծննդատնից դուրս է գրվել և մի քանի դրվագից բաղկացած կարճ հոլովակ է հանրայնացրել, որտեղ նորաթուխ ծնողները՝ Գարիկ Սաֆարյանը և Մաշ Իսրայելյանը, անչափ երջանիկ տեսք ունեն։

Մաշը փոքրիկին լույս աշխարհ է բերել Շենգավիթ բժշկական կենտրոնում։ Երգչուհին դստեր մասնակցությամբ հրապարակում արդեն կատարել էր և իր շնորհակալական խոսքը հղել բոլոր այն մարդկանց, ովքեր շնորհավորանքներով էին հանդես եկել, ապա իր երախտիքի խոսքը հղել Աստծուն նման պարգևի համար։

Մաշի հանրայնացրած հոլովակը և մի շարք այլ ընտանեկան լուսանկարներ, դրվագներ առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!