Պատերազմական օրերին հուզիչ պատմությունները, որոնք հաճախ ուսուցողական են լինում, շատ են։

Եվ ահա մի երիտասարդ աղջիկ, ով աշխատում է բուժքույր և գործի բերումով շատ է շփվում վիրավոր զինվորների հետ, պատմում է մի պատմությունը։ Նա նշում է, որ վիրավոր զինվորի բերեցին։ Վերջինս անգիատկից վիճակում էր գտնվում և նրան անմիջապես բուժօգնություն ցույց տրվեց։

Զինվորի շորերը դասավորելիս՝ բուժքույրը գրպանից մի գրություն է գտնում։ Մեր զինվորը հասկանալով, որ մարտերը շատ թեժ են լինելու, հրաժեշտի նամակ էր գրել մորը։ Նա մտածել էր, որ գուցե էլ երբեք չտեսնի մորը և հասկանալով, որ մայրը ցավից կկործանվի՝ նամակով փորձել էր սփոփել մորը։

Նա գրել էր․ «Մա’մ ջան, եթե էս նամակը կարդում ես, ուրեմն ես չկամ, բայց չկամ ֆիզիկապես, իմ հոգին կա և միշտ քեզ հետևելու ա երկնքից։ Խնդրում եմ քո մեջ ուժ կգտնես ու կապրես, կապրես հանուն իմ քուրիկների ու իմ պապայի։

Ես քեզ շատ եմ սիրում, մամա՛ս։ Ես վերջին խնդրանք ունեմ։ Էս հողը ներծծված ա իմ և իմ ընկերների արյունով, իմ մահից հետո չխռովես հայրենիքիցս ու չթողնես մեր երկիրը։ Իմ հոգին թևածելու ա հայրենի հողի վրա․․․ Պինդ մնա»։